Ժողովուրդը ամեն ինչ արել է, ինչ կարողացել է.. սպասում է, դեռ սպասում է․ Արթուր Հայրապետյան

Ժողովուրդը ամեն ինչ արել է, ինչ կարողացել է.. սպասում է, դեռ սպասում է․ Արթուր Հայրապետյան

Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

Մարդակեր ռոբը պետք է նստի` ՑՄԱՀ։ Ժողովրդից գողացածը պետք է ժողովրդին հասնի։ Վարչապետը խոսում է պետական բյուջեն լցնելու մասին։ Արտոնյալներ չպետք է լինեն։ Ցավոք կան։ Ու դրանք այն մարդիկ են, որոնց պետք է վաղուց բանտված տեսնեիք։ Խեղճ ու կրակ ժողովուրդը տարիներ շարունակ ռոբասերժիկների ձեռքին ունեզրկվել է։ Հնարավորինս ժողովուրդին խեղճացրել, ու նվաստացրել են։

Հազարավոր մարդկանց երկրից քշել են։ Ճակատագրեր խորտակել։ Հիմա ժողովուրդը, որ պետք է ապրեր արժանապատիվ, կրկին ժողովրդի հախից են գալիս։ Այն դեպքում, որ մի քանի հանցագործի ձեռքից գողացածը հետ բերելու դեպքում, մենք պետական պարտքից էլ կազատվենք, ժողովուրդի վիճակն էլ կբարելավվի։
Եվ աչք փակել այս ամենի վրա, ոչ ավել, ոչ պակաս դավաճանություն է սեփական ժողովրդի հանդեպ։ Հիմա կասեք հեշտ ես խոսում։ Չէ։

Եթե մինչեւ հիմա փորձ անեիք, կարգի բերել դատաիրավական համակարգը, այսօր զգալի առաջընթաց կունենայինք։

Այսօր, թե վաղը.. իմ պայքարը ավարտած կհամարեմ, երբ հանցագործները պատասխան տան։ Մենք չենք բերել այս իշխանություններին հենց այնպես, մենք այս իշխանություններին ընտրել ենք, որ երկրում արդարադատություն լինի, օրենք լինի, եւ օրենքի առաջ բոլորը հավասար լինեն։ Մնացյալը ժամանակի հարց է։

Իսկ եթե կարճ ժամանակահատվածում դատաիրավական համակարգը կարգի չբերվեց, նույն այդ դատաիրավական համակարգը իր ծուղակի մեջ է առնելու բոլորիս` հախից գալու է ներկա իշխանությունների.. ինչն էլ, որ արդեն քայլ առ քայլ արվում է։

Իսկ թե մինչեւ հիմա ինչու սայլը տեղից չի շարժվում, դա էլ ներկա իշխանությունների խղճին։ Եթե ամեն ինչ թողնելու եք այնպես, ինչպես որ նախկիններն էին առնում-դնում, նախկինների արած-չարածի վրա աչք եք փակելու, ժողովուրդը չի ներելու ձեզ։ Նախկիններին ժողովուրդը չի ընտրել։ Ձեզ ընտրել է։

Ժողովուրդը ատում է նախկիններին, նայեք հանկարծ չհավասարվեք նախկիններին։ Դուք ավելի մեծ պատասխանատվություն եք առել, եւ պետք է այն ավարտին հասցնել։ Այլապես չենք ներելու..

Նախկինները շատ բան չկարողացան իրենց ազգադավ ծրագրերը կյանքի կոչել։ Տպավորություն է, որ դուք եք ձեր վզին առել` շարունակելու։
Խելքի եկեք։ Եվ ձեր ձախողումները երբեք ու երբեք ժողովրդի վրա չգցեք։ Ժողովուրդը ամեն ինչ արել է, ինչ կարողացել է.. սպասում է, դեռ սպասում է, որ երկրում վերջապես արդարադատություն լինի։

Ժողովուրդը հալից ընկած, չի դառնալու ձեր գերին։ Սիրուն բառերով ու սուտ խոստումներով երկիր չեն կառավարում։ Երկիր չեն կառուցում։ Ժողովուրդը ամենատես է..` կուլ չի գնա

Сообщение Ժողովուրդը ամեն ինչ արել է, ինչ կարողացել է.. սպասում է, դեռ սպասում է․ Արթուր Հայրապետյան появились сначала на Հայ Ինֆո.

Facebook Comments

admin

Похожие записи

Реклама для вас

Read also x