Յոդն անչափ օգտակար Է հատկապես կանանց համար. Այս մասին շատերը չգիտեն

Յոդն անչափ օգտակար Է հատկապես կանանց համար. Այս մասին շատերը չգիտեն

Յոդն անչափ օգտակար Է հատկապես կանանց համար. Այս մասին շատերը չգիտեն։ Չոր ու գորշ մաշկ, շարունակ թափվող մազեր, դյուրաբեկ եղունգներ, այտուցներ, դեմքի ուռածություն, պղտոր աչքեր, գերհոգնածություն, քնկոտություն, լալկանություն և այլն․ այս ամենը օրգանիզմում յոդի պակասության նշաններ են։ Պնդում են, որ եթե յոդը կնոջ օրգանիզմում բավարար քանակով է, այդ դեպքում աչքերը փայլում են, և կա առույգության մշտական զգացողություն։

Այս միկրոտարրի պակասության վտանգն օրգանիզմում մեծ է, քանի որ վահանաձև գեղձի գործողությունների հետ ոչ միայն մեր արտաքին տեսքն է կապված, այլև հորմոնային համակարգը։ Երեխաների օրգանիզմում յոդի պակասն ավելի պարզ է արտահայտվում․ երեխան չի կարողանում կենտրոնանալ դպրոցական առաջադրանքների կատարման վրա, արագ է հոգնում, տզտզան է։ Օգնեք ձեր և ձեր երեխաների օրգանիզմին — Հիպոտերիոզը (վահանաձև գեղձի թույլ կենսագործունեությունը՝ պայմանավորված հորմոնների երկարատև, հաստատուն անբավարարության վիճակով) բավական վտանգավոր բան է։ Թեև յոդը փորձում են ավելացնել կերակրի աղի, ինչպես նաև զանազան չոր նախաճաշերի, մանկական կերի և այլնի մեջ, բայց դա բավարար չէ։

Սկսենք փորձից․քնելուց առաջ յոդի 10 սմ-անոց երեք շերտագիծ արեք աջ ձեռքի արտաքին կողմի՝ նախաբազկի վրա։ Առաջին շերտագիծն ըստ գույնի վառության ամենից ուժեղն է, երկրորդն ավելի թույլ է, իսկ երրորդն ամենաթույլն է։ Առավոտյան նայեք այդ շերտագծերին։ Ո՞ր գույնն է ձեր մաշկը կլանել։ Եթե օրգանիզմը յուրացրել է ամենաթույլ շերտագիծը, ուրեմն օրգանիզմում յոդի պակաս չի զգացվում, բայց իբրև կանխարգելիչ միջոց, աշուն-ձմեռ ընկած ժամանակահատվածում սնուցեք այն։

Եթե թույլ և միջին շերտագծերի հետքն էլ չի մնացել, ուրեմն օրգանիզմը յոդի պահանջ է զգում։ Եթե առավոտյան երեք շերտագծերի հետքն անգամ չտեսնեք, ահազանգ է։ Եթե բոլոր 3 շերտագծերն էլ երևում են, հույսերով մի գայթակղվեք․ չի բացառվում, որ ձեր մաշկը արդեն ի վիճակի չէ բնականոն ռեժիմով գործելու, ուստի պիտի կարգի բերեք։ Նախազգուշացում բոլոր նրանց, ովքեր տառապում են հիպերտերիոզից․ բարձր դյուրաբորբոքություն, քրտնածություն, նյարդայնություն։ Եթե նման դեպքերում յոդի շերտագծերով փորձ անեք, սրտի աշխատանքը կարագանա, ուստի այդ գործողությունը ձեզ համար չէ։

Բուժումը — Մաշկի վրա գույնի մուգությունն այնքան կլինի, ինչքան յոդ որ մաշկը կլանել է փորձի ժամանակ։ 1-ին երեկո․ յոդով բիծ ենք քաշում մեր ձեռքի ափի չափով՝ աջ ոտքին (սրունքի առաջ)։ 2-րդ երեկո․ բիծ ենք քաշում ձախ ոտքին։ 3- րդ երեկո․ նկարում ենք աջ ձեռքին։ 4- րդ երեկո․ բիծ ենք քաշում ձախ ձեռքի․ սա թիրախային գոտի է, քանի որ շատ մոտ է սրտին։ 5- րդ երեկո․ նկարում ենք ձախ ոտքին։ 6- րդ երեկո․ նկարում ենք աջ ոտքին։ 7- րդ երեկո․ նկարում ենք ձախ ձեռքին։ Ամեն ինչ շատ հեշտ է, կարևորը, որ ոչ մի բան չշփոթեք։ Եվ ամենակարևորը․ չի կարելի բաց թողնել ոչ մի երեկո։ Եթե բաց եք թողել, ստպված եք լինելու 2 շաբաթ անց նոր փորձ անել։

Անձամբ ես այս ընթացակարգն արդեն 15 տարի է՝ ինչ անցկացնում եմ յուրաքանչյուր աշուն-ձմեռ ժամանակահատվածում։ Ամռանը այդ փորձն անելու իմաստ չունի։ Յոդի դեղատոմսեր (միայն թե մի համատեղեք այս դեղատոմսերը վերոնշյալ ընթացակարգի հետ)։ Գինեկոլոգիական հիվանդությունների և բորբոքումների դեպքում․ յոդ քսել որովայնի մաշկին (ստորին հատվածին) , սովորական յոդային ցանց 3-5 երեկո անընդմեջ , ստամոքսաաղիքային հիվանդությունների դեպքում՝ մի քանի կաթիլ լցրեք փոքր քանակությամբ ջրի (կաթի) մեջ։ Վնասվածքների ու մկանների գերձգման դեպքում — Յոդի ցանց արեք վնասվածքի տեղում մի քանի օր անընդմեջ։

Հարբուխի դեպքում — Յոդային ինհալացիաներ (եթե յոդի նկատմմաբ ալերգիա չունեք)․ բացեք յոդի սրվակը, խոր ներշնչեք յուրաքանչյուր ռունգով՝ առանձին-առանձին (օրական 4-5 անգամ)․ միայն թե սրվակը բացելուց անմիջապես հետո քիթը մի մոտեցրեք ու մի կռացեք։ Մեջքի ցավերի դեպքում — 1 թեյի գդալ յոդն ու 1 թեյի գդալ կիտրոնահյութը խառնեք իրար։

Բամբակե խծուծը թրջեք այդ խառնուրդով ու դտրորեք ամբողջ թիկունքը։ 3-4 ժամ անց հարազատներից մեկին խնդրեք զննել ձեր թիկունքը։ Որտեղ յոդի գույնն անցել է, այդ հատվածներում խնդիրներ ունեք։ Անհրաժեշտ է դրանք քսել տվյալ խառնուրդով (պատրաստեք ամեն օր), քանի դեռ մեջքացավը չի անցել։ Սպիտակ յոդ — Յոդի սրվակի մեջ մի քանի հաբ ասպիրին լցեք, և կստացվի սպիտակ յոդ մաշկին քսելու համար։ Դա նրանց համար է, ովքեր չեն ուզի տնից դուրս գալ՝ մաշկին դեղին ցանց քսած։ Բոլոր յոդային նկարներն անել միայն գիշերները, իսկ եթե ցերեկն եք անում, տնից դուրս մի եկեք և խուսափեք միջանցիկ քամիներից։

Facebook Comments

admin

Похожие записи

Read also x