Փաշինյանն ու Պուտինը քննարկել են իրավիճակն Արցախում

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են իրավիճակն Արցախում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ Կրեմլի մամուլի ծառայության` հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ:

Հաղորդվում է, որ շարունակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի քննարկումը:

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հավելում է, որ վարչապետը մանրամասն անդրադարձել է «Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով տեղի ունեցող զարգացումներին»: ՌԴ նախագահը խոր մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ և կարևորել հրադադարի ռեժիմի պահպանումն ու ապաէսկալացիայի ուղղությամբ քայլերի իրականացումը:

Կիրակի օրը սկսած ռազմական գործողություններից հետո սա արդեն Փաշինյան-Պուտին երկրորդ հեռախոսազրույցն է։

Facebook Comments

admin

Похожие записи

Реклама для вас

Read also x