Վրդովմունքս եմ հայտնում և վստահաբար ասում եմ, որ սա ժողովրդի՛ վրդովմունքն է ու պահանջը․ Ալիս Սողոմոնյան

Վրդովմունքս եմ հայտնում և վստահաբար ասում եմ, որ սա ժողովրդի՛ վրդովմունքն է ու պահանջը․ Ալիս Սողոմոնյան

Ալիս Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ռՈԲԻԿ քՈՉԱՐՅԱՆԸ ԵՎ… ՄԱՇՎԱԾ ԹԱՎԻՇԸ

Ես, շարունակելով հավատալ Հեղափոխության արժեքներին, շարունակելով վստահել, թե մեր նոր իշխանությունը վերջապես ուշքի կգա՝ հիմնովին ջարդելու դատաիրավական համակարգ կոչվող այդ նեխած կառույցը, բայցև վրդովմունքս եմ հայտնում, թե այս ի՜նչ լոյալ վերաբերմունք է դատավորների ու դրանց թայֆաների հանդեպ:

Եվ սա միայն ի՛մ վրդովմունքը չէ, վստահաբար ասում եմ, որ սա ժողովրդի՛ վրդովմունքն է ու պահանջը:
Ա՞յս էիք ուզում, նախկին հանցագործներին ԹԱՎԻՇՈՎ շոյող հեղափոխականներ:

Ա՞յս էիք ուզում, որ մարտիմեկյան ոճրագործության տուժողներն ու տուժողների պաշտպաններն անգամ հիասթափվեն դատավարություն կոչված այդ կատակերգությունից:

Ա՞յս էիք ուզում, որ հանցագործ ռոբիկ քոչարյանի պաշտպաններից էն ջահելն ամբարտավան կեցվածքով թղթակցին համոզի, թե այս գործում մեղավորներ ու տուժածներ չկան, այստեղ կա Սահմանադրություն և ամբողջ հայ ժողովուրդը:

Եվ անգամ դատարանին մեղադրի, թե հաշվի չեն առել Սահմանադրական դատարանի որոշումը: Ամբաստանյալ քոչարյանի պաշտպանների այդ լկտիության արդյունքում չէ՞, որ մեկ ու կես տարի շարունակ չեն կարող անցնել բուն դատաքննությանը:

Ա՞յս էիք ուզում, որ ամբաստանյալը, սահմանը թուլացնելով՝ զորք բերի հայ ժողովրդի վրա ու անպատիժ մնա:
Ա՞յս էիք ուզում, որ մեկ ու կես տարի չկարողանաք բացահայտ հանցագործի ճակատին մեխել իր հանցագործ լինելը:

Ինչպե՞ս հավատամ, թե դատավորների կեղտոտ միջավայրը կմաքրվի մի օր, երբ 2008-ին բազմաթիվ կեղծ դատավարություններով հարյուրավոր անմեղ մարդիկ բանտարկվեցին, բայց այդ դատավորները, որոնցից շատերի կայացրած կեղծ վճիռները իրար հետևից սխալ է հանում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը՝ մեր երկրին պարտադրելով հսկայական գումար վճարել, ու դրանք անպատիժ շարունակում են պաշտոնավարել:

Միանգամայն արդարացի կլինի, եթե հենց ա՛յդ դատավորներից գանձվի ՄԻԵԴ-ի պարտադրած գումարը: Եվ ո՛չ միայն գանձվի, այլև այդ դատավորները դո՛ւրս շպրտվեն այդ համակարգից:

Ինչպե՞ս հավատամ, թե դատախազությունն այնքան հիմնավոր է ներկայացնում վերաքննիչ բողոքը, որ հանցագործ ռոբիկ քոչարյանը կրկին հայտնվի ճաղերի ետևում, բայց նա ո՛չ միայն ազատության մեջ է, այլև նենգաբար ու բացահայտ ռևանշի է պատրաստվում: Ինչպե՞ս հավատամ, թե այսօրվա դատարաններում կգտնվեն դատավորներ, որոնք իրենց նախկին կապերը կքանդեն ու ՄԱ՛ՐԴ կդառնան, երբ մարդ լինելու հատկանիշները այդ 20 տարիների մեջ կորցրել են:

Ինչպե՞ս հավատամ, երբ երկու տարիների ընթացքում ո՛չ մի թալանչի, ո՛չ մի գող ու ավազակ դեռ չի դատված: Փոխարենը քրգործերի մատյաններն են ուռճանում քանակով ու կազմվածքով, իսկ իրական գողերը ժամանակին զգուշացվում ու ճողոպրում են երկրից: Գոնե նրա՛նց գտեք ու պատժեք, ովքեր զգուշացնում են այդ հանցագործներին:

…Ցավով, ափսոսանքով գրեցի այս ամենը: Ցավով ու ափսոսանքով եմ ասում, թե մի՛ թողեք, որ վայրահաչեն ձեզ վրա: Դուք այդ իրավունքը ստացել եք Հեղափոխությամբ, դուք վստահությո՛ւն եք շահել, բաց մի՛ թողեք այդ շանսը: Ներքին թշնամին չափազանց նենգ է, սրբապիղծ է, անհայրենիք է: Ժողովուրդը եթե առայժմ ձեզ ներում է, դա գալիս է պահպանված ա՛յն հավատից, որ Հեղափոխությունը պիտի կատարի իր դերը, կատարի մինչև՛ վերջ:

Որքա՜ն իրավացի էր Գարեգին նժդեհը, երբ ասում էր. «Հայերի խնդիրը նրանում չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ նրանում է, որ կան թուրքանման հայեր»:

Ինչպե՞ս հավատամ կտրուկ քայլեր կատարելու ձեր խոստումներին, երբ Սահմանադրական դատարանի թափուր տեղերի թեկնածուների կենսագրության մեջ ոչ մի մաքուր էջ չկա՝ բոլոր էջերում կոռուպցիա է, կամակատարի կատարած քայլի վկայություն է:

Մեղք չի՞ այս ժողովուրդը, որ օր ու գիշեր փողոց փակելով, համախմբվելով՝ իշխանությունից ռադ արեց 20 տարի երկիրը թալանողներին, ու հիմա դրանք ազատ ֆռֆռում են ու դեռ հարցազրույցներ են տալիս, հավաքներ են կազմակերպում, ռուսներին խնդրում են գալ ու պատժել մեր երկրի իրական տերերին:

Այդ հանցագործ ռոբի համար մեր երկիրն ու ժողովուրդը միայն թալանի՛ օբյեկտ են եղել: Նա հասցրել է թալանել, «գույք պարտքի դիմաց» կոչված հորինվածքով օտարել մեր պետական կարևորագույն նշանակություն ունեցող ռազմաստրատեգիական օբեյկտները:

Այդ ազգադավ ենիչերին հասցրեց արյուն հեղելով իր երկվորյակ սեռժիկ սարգսյան նույնքան հանցագործին սոսնձել նախագահի աթոռին, ու ևս 10 տարի շարունակվեցին այն ավերմունքները, որ ինքն էր սկսել ու, երևի, չէր ավարտել:

Ա՞յս էիք ուզում, հանցագործներին ձեր ԹԱՎԻՇՈՎ շոյող, փայփայող հեղափոխականներ: Ձեր նման պահվածքի արդյունք չէ՞, որ իրեն կաթողիկոս հռչակած մեկը երաշխավորում է, թե կորոնավիրուսը հանկարծ կկպնի այդ…

Դաստիարակությունս թույլ չի տալիս իրեն ու քոչարյան կոչվածի հասցեին մի քանի անվայելուչ մակդիրներ շպրտեմ:
Ուշքի եկեք, հարգելի հեղափոխականներ, ձեզ պաշտպանած ու ձեզ դեռ հավատացող ժողովրդի նյարդերը մի օր, հանկարծ, տեղի չտան: Ժողովուրդը պահանջում է վերջնականապես մաքրել դատաիրավական այդ նեխած համակարգը: Առանց դրա մեր երկիրը օրենքի երկիր չի՛ դառնա:

Ձեզ առայժմ հավատացող՝
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Сообщение Վրդովմունքս եմ հայտնում և վստահաբար ասում եմ, որ սա ժողովրդի՛ վրդովմունքն է ու պահանջը․ Ալիս Սողոմոնյան появились сначала на Հայ Ինֆո.

Facebook Comments

admin

Похожие записи

Реклама для вас

Read also x