Անդրանիկ Քոչարյանի սենսացիոն հայտարարությունը դարձել է համացանցի ամենաքննարկվող թեման․ ՎԻԴԵՈ

Անդրանիկ Քոչարյանի սենսացիոն հայտարարությունը դարձել է համացանցի ամենաքննարկվող թեման․ ՎԻԴԵՈ

Այն, որ դատավարությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա պաշտպանական թիմի թեթեւ ձեռքով վերածվել է ֆարսի, դա արդեն 1.5 տարի բոլորս համոզվում ենք։

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Ռոբերտ Քոչարյանը փոխանակ գնա դատաքննական փուլ եւ փորձի իր առջեւ դրված մեղադրանքների բացատրությունները կարողանա դատաքննության ընթացքում կամ հերքեն, կամ ապացուցեն, Ռոբերտ Քոչարյանը վերցրել է այլ տակտիկական, իրավական գործընթաց. Խափանման միջոցների անվերջ շրջապտույտների միջոցով եւ ոնց որ թե դատավորին սկսել է դա դուր գալ այն աստիճանի, որ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին դարակազմիկ հանդիպման ընթացքում ասաց՝ երեքշաբթի օրերն իր օրակարգից ջնջել է։

Շաբաթն ունի յոթ օր, որի մեջ նաեւ երեքշաբթին է, չորեքշաբթին է, հինգշաբթին է եւ այլն։ Ինքը մի շատ տարօրինակ բան էլ ասաց, որ չի հասկանում՝ իրեն ինչի մեջ են մեղադրում։

Էդ դեպքում մեղադրանք կա Պաշտպանության նախարարի եւ Գլխավոր շտաբի պետի հասցեին։ Ինքը չգիտի՞՝ նրանց ինչի են մեղադրում։ 0038 հրամանն օդից է եկե՞լ»,- ասաց Քոչարյանը։

Сообщение Անդրանիկ Քոչարյանի սենսացիոն հայտարարությունը դարձել է համացանցի ամենաքննարկվող թեման․ ՎԻԴԵՈ появились сначала на Հայ Ինֆո.

Facebook Comments

admin

Похожие записи

Реклама для вас

Read also x